Image result for ԸնտրություններԿասե՞ք ինձ՝ ինչպես կարող է ընտրատեղամասում գիտակցված ընտրություն կատարել մի քաղաքացի, ով, երկու երեխան ձեռքին, փողոցն անցնում է Արշակունյաց փողոցի հետիոտնի համար չնախատեսված մասով: Ցավոք, նման դեպքերը շատ ու շատ են մեր երկրում:
Ի դեպ, այս դեպքին ականատես լինելու ժամանակ անմիջապես հիշեցի իմ ընկերներից մեկին, ով երեկ ինձ ասում էր՝ ամեն քաղաքացի չէ, որ պետք է ընտրելու իրավունք ունենա:
Գնալով է՛լ ավելի համոզվում եմ, որ նորմալ ընտրական համակարգ ունենալու համար նախևառաջ պետք է ունենանք գիտակից ու պատասխանատու ընտրող:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել