Image result for ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԿարեն Կարապետյանի՝ փոքր գողությունների դեմ պայքարը չգիտեմ՝ ինչ ընթացքի մեջ է և ինչպես կհանգուցալուծվի, բայց մեծ գողությունների մասին մի շարք հակակոռուպցիոն կազմակերպություններ շարունակ զեկույցներ են հրապարակում, որտեղ ճշտությամբ նշվում է, թե պետական գնումների քանի տոկոսը որ կազմակերպությունից է կատարվում, և պետական բյուջեից այս կազմակերպություններին տրված գումարն ինչպես է փոշիանում՝ առանց իր նպատակին ծառայելու։
Պետական գնումները պետբյուջեի փողերը գրպանելու ամենատարածված եղանակն են, այս միջոցով շատ գերատեսչություններ իրենց աշխատակազմի համար կոնյակ և թանկարժեք բաժակներ են գնում կամ ծառայողական մեքենաներ և այլն, և այլն։ Ընդ որում՝ պարզվել է՝ պետական գնումների 70 տոկոսը կատարվում է մեկ անձի կողմից, դե, բնակաբանար, այդ անձն էլ կառավարական օղակներից է, և, վստահաբար, նրա կազմակերպությունը բազմաթիվ թելերով տանում է դեպի իշխող կուսակցություն։ Այսինքն՝ գործում է հետևյալ մեխանիզմը․ մեր՝ հարկատուներիս փողերով կառավարությունն իրականացնում է չհիմնավորված գնումներ հենց իր իսկ թիմից որևէ մեկից, կարճ ասած՝ մեր փողերով իրենք իրենց կազմակերպություններից գնումներ են կատարում։
Կարեն Կարապետյանը, եթե շատ է ցանկանում գողություններին վերջ տալ, ապա չի կարող քաջատեղյակ չլինել պետական բյուջեն մսխող այս մեխանիզմից, իսկ եթե տեղյակ է, բայց չի բարձրաձայնում ու շրջանցում է, ուրեմն՝ մենք բոլորս վերջին մի քանի շաբաթներին կառավարական բավականին զվարճացնող շոուի ականատեսն ենք եղել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել