«Շիրակի մարզպետ, դաշնակցական Հովսեփ Սիմոնյանի նկատմամբ հարազատ կուսակցությունում արդեն իսկ լուրջ դժգոհություններ են հասունանում։ Բանն այն է, որ չնայած մարզպետի կուսակցական պատկանելիությանը՝ Գյումրիի ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ-ն չկարողացավ հաղթահարել 6 տոկոսի շեմը, մինչդեռ Վանաձորում, որտեղ ՀՅԴ-ն իշխանություն չունի, ստացել է 6.3 տոկոս ձայն։ Հովսեփ Սիմոնյանի նկատմամբ դժգոհությունը դաշնակները հայտնել են նաև հրապարակավ, երեկ ՀՅԴ– ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Մարզպետը պետք է իր գործառույթները կատարի և դա անելով համակրանք շահի, արդյոք կարճ ժամանակում նա դա արեց, կասեմ՝ ոչ»։


Նկատնեք, որ դաշնակները ներքին հակասություններն ու միմյանցից դժգոհությունը շատ հազվադեպ են հրապարակավ քննարման առարկա դարձնում, և հիմա Աղվան Վարդանյանի հայտարարությունները վկայում են, որ Շիրակի դաշնակ մարզպետից կուսակցության անդամներն առավել քան դժգոհ են»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել