1979թ․ Իրանում Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո արգելքի տակ հայտնվեցին աշխարհիկ կյանքի ոլորտներ, սովորություններ, ինչպես օրինակ՝ ալկոհոլը, ծանոթություններ, սեռական ազատ հարաբերություններ։
Ինչպես հայտնի է, արգելված պտուղը քաղցր է, և իրանցիները գտել են ելքը․ օգտվում են վերոնշյալ հաճույքներից, բայց գաղտնի։
Իրանում կարելի է գտնել ինչպես էլիտար տարբեր խմիչքներ, այնպես էլ արգելված մի շարք ապրանքներ։
Թեհրանում փակ երեկույթներն անցկացվում են գլխավորապես հյուսիսում՝ էլիտար թաղամասերում, որտեղ բնակվում է վերին խավը։
Երեկույթները նման են մինի դիսկոտեկների, աղջիկներն այստեղ գալիս են ավանդական փակ հագուստով, որից հետո հանում են հիջաբները՝ ցուցադրելով գեղեցիկ, խնամված և կիսամերկ մարմինները։
Երեկույթները սկսվում են հայկական ալկոհոլային խմիչքներից․ նշենք, որ Իրանում հայերին խմել թույլատրվում է։
Երեկույթի ընթացքում ժամանակավոր ամուսնություններ են կնքվում, ինչը թույլ է տալիս ամուսնանալ մեկ ժամով։
Այսպիսով, երիտասարդները կարող են սեքսով զբաղվել առանց որևէ պարտավորվածության։