Image result for վանաձոր քրիստ մարուքյան հանրահավաքՏԻՄ ընտրությունների արդյունքներն, իհարկե, հաջողվել է կեղծել, իհարկե, նախկինի չափ ՀՀԿ-ականների հնարավորությունները մեծ չեն, քանի որ փոխվում է մարդկանց քաղաքացիական գիտակցությունը, դիտորդներն ու ընդդիմադիր ուժերը ավելի հետևողական են դառնում և ավելի հմտացած ընտրակեղծիքները բացահայտելու մեջ։ Եվ սա էր պատճառը, որ մի շարք ընդդիմադիր ուժեր՝ մասնավորապես Լուսավոր Հայաստանը, կարողացավ բավականին մեծ քանակությամբ ձայներ հավաքել՝ լինելով երկրորդը։
Բայց այս ընտրությունները կարող էին ավելի լավ արդյունք ունենալ ընդդիմադիր ուժերի համար, քանի որ վերջիններից ոչ բոլորն էին ճիշտ գնահատել իրենց հնարավորությունները այս կամ այն համայնքում։ Ուստի սա ազդակ է ընդդիմադիր ուժերին, որոնք պնդում են, որ իրենց միակ թիրախը ՀՀԿ-ն է, պետք է մյուս անգամ մի կողմ դնեն սեփական ամբիցիաները, (քանի որ դրանք շարքային գիտակից ընտրողին չեն հետաքրքրում, նա փոփոխություն է ուզում ամեն գնով) և համագործակցեն, այս կամ այն համայնքում մեկը մյուսին սատար կանգնեն։
Այս դեպքում «Լուսավոր Հայաստանի»՝ ընդդիմադիր ուժերի իր շուրջ համխմբվելու կոչն իրատեսական էր, որի շնորհիվ կարելի էր ընտրություններում առաջ անցնել ՀՀԿ-ին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել