ՀՀ ոստիկանությունն ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել ՏԻՄ ընտրությունների ընթացքում ոստիկանությունում ստացված ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների և տեղեկություների քննարկման արդյունքների մասին՝ 2.10.2016 թ., ժամը 16.30-ի դրությամբ։ 

Հաղորդվում է, որ ՀՀ Լոռու, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի  մարզերում ՏԻՄ ընտրությունների նախընտրական և քվեարկության օրը ստացվել է տարբեր բնույթի 53 տեղեկատվություն, որից՝ 

 

Ըստ փուլերի՝

Քարոզչության ընթացքում՝ 5,

Քվեարկության օրը՝ 48:

 

Ըստ տարածքների

 1. Շիրակի մարզ՝ 6,

 2. Լոռու մարզ՝ 20,

 3. Գեղարքունիքի մարզ՝ 8,

 4. Վայոց ձորի մարզ՝ 1,

 5. Սյունիքի մարզ՝ 0,

 6. Կոտայքի մարզ՝ 18:

 

Ստացված հաղորդումների հիման վրա նախապատրաստվում է 53 նյութ:

Ոստիկանությունը կոչ է անում խախտումների դեպքում անհապաղ դիմել ոստիկանության բաժին-բաժանմունքներ կամ ընտրատեղամասում ծառայություն կատարող ոստիկանին:

Հիշեցվում է, որ բոլոր ահազանգերով կատարվում են ստուգումներ, որոնց մասին հանրությունը կիրազեկվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել