Լոգոպեդ

Նրանք բուժում են մարդկանց, որոնք ունեն խոսքի, լեզվի, ձայնի հետ կապված խնդիրներ:

Շաբաթական աշխատանքի միջին ժամեր – 36.7

Միջին եկամուտ - $60,646

 

Գրանցված բուժքույրեր

Նրանք բավարարում են հիվանդների պահանջները՝ կապված առողջական խնդիրների հետ, զարգացնում և իրականացնում են հոգածության պլաններ:

Շաբաթական աշխատանքի միջին ժամեր – 37.6

Միջին եկամուտ - $61,844

 

Գրողներ և հեղինակներ

Նրանք պատրաստում են գրավոր նյութեր՝ սցենարների, պատմվածքների, գովազդների տեսքով:

Շաբաթական աշխատանքի միջին ժամեր – 36.1

Միջին եկամուտ - $62,480

 

Դրամահավաք անողներ

Նրանք կազմակերպում են տարբեր միջոցառումներ՝ բարեգործությունների համար որոշակի գումար հավաքելու համար:

Շաբաթական աշխատանքի միջին ժամեր – 39.3

Միջին եկամուտ - $63,609

 

Միջին դպրոցի ուսուցիչներ

Նրանք երեխաներին սովորեցնում են շատ առարկաներ՝ և՛ դպրոցական, և՛ մասնագիտական՝ մինչև ավագ դպրոց հաճախելու շրջանը:

Շաբաթական աշխատանքի միջին ժամեր – 37.4

Միջին եկամուտ - $64,667

Հոգեբաններ

Նրանք ախտորոշում են մարդկանց հուզական կամ մտավոր խանգարումները՝ հարցազրույցների, դիտարկումների, հոգեբանական թեստերի և այլ ծրագրերի միջոցով:

Շաբաթական աշխատանքի միջին ժամեր – 36.7

Միջին եկամուտ - $77,369

 

Դեղագործներ

Նրանք պատրաստում են դեղահաբեր, որոնք լիցենզավորված են հատուկ բժիշկների և այլ առողջապահական փորձագետների կողմից: Նաև տեղեկություններ են հաղորդում այցելուներին՝ տվյալ դեղահաբերի և դրանց օգտագործման մասին:

Շաբաթական աշխատանքի միջին ժամեր – 37.9

Միջին եկամուտ - $100,437

 

Ատամնաբույժներ

Նրանք ուսումնասիրում, ախտորոշում և բուժում են ատամների և լնդերի հիվանդությունները, վնասվածքները:

Շաբաթական աշխատանքի միջին ժամեր – 38.4

Միջին եկամուտ - $181,079

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել