Картинки по запросу ՀալեպՀալեպում Հայեր են զոհվում: Հայեր, ովքեր Հայաստանի համար դողում էին, ովքեր երազում էին ունենալ ազատ, անկախ, սփյուռքին տեր կանգնող Հայրենիք: Զոհվում են Հայեր, որոնց համար Հայրենիքում կա հատուկ նախարարություն հենց իրենց հարցերի, խնդիրների լուծման համար... Փակեք էդ նախարարությունը, ամբողջ գումարն ուղղեք մեր Սփյուռքի թույլ գաղթօջախներին, սատարեք, աջակցեք, ձեռ գցեք նեղության մեջ հայտնված մեր քույր ու եղբայրներին... Ախր , այդ ինչքան շուտ մոռացաք այն աղբյուրը, երբ դեռ մեկ տարի առաջ բռերով ջուր էիք խմում... Սփյուռքի նախարարին ասեք՝ Հալեպում Հայեր են զոհվում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել