Tert.am-ը գրում է.

Այսօր Տարեցների միջազգային օրվա առթիվ հրավիրված մամուլի ասուլիսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանն անդրադարձավ տարեցների հիմնահարցերին՝ նշելով, որ Հայաստանը համալրել է ծերացող երկրների շարքը:

Նա հայտնեց, որ ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2016 թվականի տարեսկզբի դրությամբ աշխատունակ բնակչությունը կազմել է ՀՀ մշտական բնակչության ընդհանուր թվաքանակի 66,3 տոկոսը, իսկ 20.8 տոկոսը՝ աշխատունակ տարիքից ցածրը, 63 տարեկան և բարձր տարիքի մարդկանց թիվը կազմում է բնակչության ընդհանուր թվի 12,9 տոկոսը՝ 387 659 մարդ:

«Մենք համալրել ենք ծերացող երկրների շարքը, կարող ենք հետագայում համարվել նաև ծեր երկիր: Ծերությունն իր հետ բերում է տնտեսական, սոցիալական խնդիրներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել