Картинки по запросу дедушка бабушкаՏարեցների օրն իր պաշտոնական ձևակերպումն ստացել է  1990 թ. դեկտեմբերի 14-ին, երբ  ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից հոկտեմբերի մեկն ընդունվել է որպես տարեցների միջազգային օր:

Այսօր տարեցներն ունեն և՛ նյութական, և՛ սոցիալական ու հոգեբանական բազմաթիվ կարիքներ, որոնք պայմանավորված են նրանց տարիքային առանձնահատկություններով: Այս առումով կրկնակի և բազմակի մեծանում է նրանց խոցելիության աստիճանը: Մենք այսօր շատ անելիքներ ունենք հանդեպ տարեցների: Նրանց նկատմամբ հոգածությունն ամբողջ հասարակության ու հատկապես երիտասարդության խնդիրն է: 

Այն, ինչ պահանջում են մեծահասակները, ընդամենը ուշադրություն է, որի կարիքը նրանք ունեն ոչ միայն տոնական օրերին, այլև ամբողջ տարվա ընթացքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել