Image result for ԱԺԱԺ-ի մասին խոսվել է շատ, ներկայացվել պատգամավորների անբարեխիղճ ու ի միջի այլոց պահվածքի մասին: Պատգամավորների հիմնական մասը կա չի մասնակցում նիստերի աշխատանքներին, կամ այս կամ այն պատրվակով ուղղակի բացակայում են, կամ թե չէ ներկա գտնվելով ուղղակի քնում ԱԺ փափուկ աթոռներին: Պառլամենտի աշխատանքների մասին պատկերացում կազմելու մասին բերեմ մի քանի փաստական տվյալ:

Այս գումարման ԱԺ-ում ընդունված 112 օրենքներից 74-ն ընդունվել է արտահերթ նստաշրջանների ընթացքում։ Ամենակարևոր օրենսդրական ակտերը, ամենակարևոր օրենքները՝ Ընտրական օրենսգիրք, Հարկային օրենսգիրք, ՀՕՊ համաձայնագիր, Կառավարության կառուցվածքի մասին օրենք՝ բոլորն ընդունվել են առաջին ընթերցմամբ»։

Ամենացածր ցուցանիշն արձանագրվել 9-րդ նստաշրջանի ընթացքում. 95%-ը Կառավարության և միայն 5%-ը պատգամավորների նախաձեռնությամբ է օրենք ընդունվել։ Նախորդ խորհրդարանում այդ ցուցանիշը եղել է 7%։ 112 օրենքից միայն 5-ի հեղինակն է Ազգային ժողովը։

Ստացվում է հետևյալը. ամբողջ չորս տարի հարկատուների հաշվի աշխատավարձ ստացող մեր օրենսդիրներն ուղղակի աթոռ են մաշում և օգտվում ԱԺ համեղ բուֆետից, իսկ կոնկրետ օրենսդրական ողջ նախաձեռնությունն ընկած է գործադիր մարմնի ուսերին: Որոշ պատգամավորներ հաճախ ԱԺ հարթակից պաթետիկ ճառեր են հնչեցնում, թե ԱԺ-ն դակիչ մարմին է և Կառավարությունն արհամարհում է և այլ ապարգորգոռ ելույթներ, այնինչ իրենք իրենց չարված բուն գործի մասին երբեք չեն բարձրաձայնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել