Եղբայրներ Աբդուլ Ռաշիդը և Շոայբ Ահմեդը ապրում են Պակիստանում: Աբդուլը 9 տարեկան է, իսկ եղբայրը՝ 13: Տղաները տառապում են մի տարօրինակ և հանելուկային հիվանդությամբ: Օրվա ընթացքում նրանք լիովին նորմալ տեսք են ունենում, բայց երբ արևը մայր է մտնում...

Երբ արևը մայր է մտնում, այս տղաներն ուղղակի «անջատվում են»: Սա քուն համարել չի կարելի, այլ ավելի շուտ՝ կոմա. երեխաները չեն կարողանում խոսել, սակայն լսում են և հասկանում են այն ամենը, ինչ կատարվում է նրանց շուրջը:

Տղաների հայրը նրանց անվանում է «արևի երեխաներ» և հավատացած է, որ վերջիններս էներգիա են ստանում արև լույսից: Զարմանալի է, որ օրվա ընթացքում տղաները իրենց շատ լավ են զգում, անգամ եթե գտնվում են մութ սենյակում: Անձրևոտ և մռայլ օրերին նույնպես, երբ արևը ծածկված է լինում ամպերով, նրանք ոչ մի փոփոխություն չեն զգում:

Պակիստանի բժշկական գիտությունների համալսարանի բժիշկ-պրոֆեսոր Ջավեդ Աքրամը զբաղվում է այս ունիկալ երևույթի ուսումնասիրմամբ: «Մենք մեր պարտքն ենք համարում պարզել՝ ինչ է կատարվում: Մեր մասնագետները շատ թեստեր են անցկացրել հասկանալու համար, թե ինչու են այս տղաները, որոնք օրվա ընթացքում շատ ակտիվ են, ամբողջովին կորցնում իրենց ուժերը գիշերվա գալուն հետ և անգամչեն կարողանում բացել աչքերը»:

Տղաների հայրը՝ Մոհամեդ Հաշիմը, փորձել է ինքը պարզել, թե ինչ առեղծվածային հիվանդությամբ են տառապում որդիները: Նա սնահավատ է և կարծում է, որ երեխաներին որևէ մեկն անիծել է: Այդ իսկ պատճառով Մոհամեդը փնտրում է հեքիմների, որոնք կկարողանան հեռացնել անեծքը:

Եղբայրներն արդեն շուրջ 300 ուսումնասիրությունների և թեստերի միջով են անցել, սակայն ոչ ոք այդպես էլ ոչինչ չի պարզվել: Բժիշկները կարծում են, որ սա գենետիկ անկանոնության հետևանք է, որն առաջացել է խառնարյունության հետևանքով. տղաների ծնողները զարմիկներ են:

Վերջիններս ունեցելեն 6 երեխա, որոնցից երկուսը մահացել են վաղ տարիքում: Տղաներն ունեն երկու քույր, որոնք լիովին առողջ են և չունեն որևէ խնդիր:

Բժիշկներին դեռևս հաջողվել է որոշ կուրսերի միջոցով մի փոքր ավելացնել տղաների ուժն ու էներգիան:

Այժմ եղբայրները կարողանում են ակտիվ մնալ մինչև երեկոյան ժամը 10-ը, մինչդեռ առաջ կոմայի մեջ էին ընկնում անմիջապես մայրամուտից հետո:

Չնայած իրենց խորհրդավոր հիվանդությանը՝ Աբդուլն ու Շոայբը մնում են հասարակ տղաներ՝ կենսուրախ և ժպտուն: Նրանք խոստովանում են, որ իրենց դուր է գալիս բժիշկների և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում լինել: Նաև սիրում են այն սնունդը, որն իրենց տալիս են հետազոտությունների ընթացքում: Եղբայրները ապագայի համար պլաններ ունեն. Շոայբը ցանկանում է ուսուցիչ դառնալ, իսկ Աբդուլը շարունակելու է իր կրոնական կրթությունը:

Այս տեսնյութը (անգելերեն) պատմում է «արևային տղաների» հիվանդության մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել