Քրեական աշխարհում հայտնի հեղինակություն  Յապոնչիկի (Վյաչեսլավ Իվանկով) մահից կարճ ժամանակ անց մամուլը հեղեղվեց մի գեղուցկուհու լուսանկարով, ով իրեն ներկայացնում էր  իբրև հանցավոր աշխարհի պարագլխի սիրուհի:

Նիկոլ (Նինա) Կուզնեցովան լրագրողներին սիրով պատմում էր իր ու սիրելիի երջանիկ օրերի մասին և հայտարարում էր, որ իր որդու հայրը հենց Յապոնչիկն է:

Սակայն  կարճ ժամանակ անց բացահայտվեց սուտը, երբ աղջիկը բոլորովին այլ կերպարում ու «կեսագրությամբ» մասնակցեց ռուսական հայտնի շոուներից մեկում: Ամեն ինչ պարզ էր. աղջկան լավ փիառ էին արել, և իրականում նա քրեական աշխարհի հեղինակության հետ բացարձակ երբեք ոչ մի կապ չի ունեցել: Իսկ ո՞վ էր այն կինը, ով ամբողջ կյանքում մնաց նրա կողքին: 

Ֆաինա Կոմիսար. այսպես է Վյաչեսլավ Իվանկովի կյանքի միակ սիրո անունը: ՈՒ թեև նրանք օրինական ամուսնական կապի մեջ չեն եղել երբեք, որովհետև հանուն ԱՄՆ քաղաքացիության Յապոնչիկն ամուսնացած էր ամերիկացի մի դաշնակահարուհու հետ, նրանց կապը երբեք չի խզվել:

Ֆաինան Վյաչեսլավին թևանցուկ ուղեկցում էր և՛ Բրայտոն ԲԻչի շքեղ ռեստորաններ, և՛ մոսկովյան դատարաններ... Ու չնայած Յապոնչիկի դաժանությանն  ու կրիմինալ կենսագրությանը՝ Ֆաինայի համար նա կար ու մնաց ամենառոմանտիկ, ամենաբարի ու իրեն ամենասիրող  մարդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել