Panorama.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի ընտրությունը չի սպառնա միջուկային համաձայնությանը,-իրանական «ԻՌԻԲ»լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի փոխնախագահ, ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:

ԻԻՀ ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը Վիեննայի դիվանագիտական ակադեմիայում ունեցած ելույթում, անդրադառնալով ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններին և միջուկային համաձայնության կատարման վրա դրանց արդյունքների հնարավոր ազդեցությանը, մասնավորապես ասել է. «Այն անձը, որը կընտրվի Միացյալ Նահանգների նախագահ, պետք իրականությանը համահունչ գործի:Դուք կարող եք տարատեսակ հայտարարություններ անել, սակայն ի վերջո իրականությունը ձեզ սահմանափակում է: Որոշ գործեր գուցե հետաձգվեն, սակայն միջուկային համաձայնության կատարման հարցում լուրջ սպառնալիք չի լինի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել