Ո՞վ կհաղթահարի ընտրությունների «բարիերը» Արթիկում
Այսօր ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է: Հայաստանի տարբեր քաղաքներում և գյուղերում քաղաքացիները կընտրեն համայնքների ղեկավարներ: Ընտրապայքարի մեջ են մտել թե՛ իշխող և թե՛ ընդդիմադիր կուսակցությունները:
Հատկապես հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Արթիկ քաղաքում: Բանն այն է, որ Արթիկում լայն հնարավորություններ են ստեղծված մրցակցային պայքարի համար: Հիմնական մրցակցությունը ՀՀԿ-ական Մխիթար Վարագյանի և ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանի միջև է։ Ե՛վ Պետոյանը, և՛ Վարագյանը առնչություն ունեն իշխանության հետ:
Իշխող կուսակցությունը սկզբում որոշեց սատարել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մուշեղ Պետոյանի թեկնածությունը, սակայն երբ առաջադրվեց ՀՀԿ-ական Մխիթար Վարագյանը, ՀՀԿ-ականները որոշեցին աջակցել Վարագյանին: Ստացվում է, որ երկու թեկնածուներն էլ ունեն ՀՀԿ-ի աջակցությունը: Իսկ թե թեկնածուներից ով կկարողանա հաղթահարել ընտրությունների «բարիերը», կորոշեն Արթիկի բնակիչները: