Image result for ընտրություններԱռաջիկա ՏԻՄ ընտրությունների համար կուսակցություններից շատերը չափազանց մեծ ռեսուրսներ են ծախսում: Մի կողմ թողնենք քաղաքական ուժերի հաջողության հասնելու հնարավորությունը, ավելի կարևոր է, թե ու՞մ են առաջադրում որպես քաղաքապետի թեկնածու:

Վերջին շրջանում համայնքներում ընթանում են խոշորացման ծրագրեր, ավելանում են բյուջեները, ինչպես նաև տարվում է ծախսերի արդյունավետ իրականացման քաղաքականություն: Բացի այդ՝ պետությունը փորձում է կիրառել համայնքների համաչափ զարգացման ծրագրեր: Այո, լավ է, որ նման ծրագրեր կան, բայց միանշանակ պետք է վերանայել համայնքի ղեակավարների հարցը:

Այսօր շատ են մարդիկ, ովքեր, նստած իրենց փափուկ աթոռներին, կրծում են բյուջեն, իսկ համայնքներում փաստացի աշխատանք չի կատարվում: Հետևաբար խնդիրն այստեղ խորքային է: Եթե համայնքների բյուջեներն ընդլայնվում են, իսկ բյուջե թալանողները մնում իրենց տեղերում, ապա ի՞նչ արժեք ունեն այս փոփոխությունները:
Այդ շրջանակներում անհրաժեշտ է վերանայել «կառավարիչների» ցանկը և կատարել անհրաժեշտ փոփոխություններ, քանի որ գործող ղեկավարներից շատերը չեն կարող քայլել իրականացվող բարեփոխումների գործընթացին զուգահեռ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել