Պարզվում է՝ աշխարհի ամենահայտնի լոգոներից մի քանիսը պատրաստված են ոչ միայն գեղեցիկ լինելու, այլ նաև ինչ-որ խորհուրդ կրելու համար։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նույնիսկ ամենաանշան կորությունը և գունային տատանումը նշանակություն ունեն։

BlogNews-ը մշակել է գաղտնի նշանակություն ունեցող ամենահայտնի 14 լոգոների ցանկը, որը և ստորև ներկայացնում են Ձեզ։

Hyundai

Շատերը մտածում են, որ հարավկորեական Hyundai ընկերության լոգոն պարզապես H տառն է, սակայն իրականում այն իրենց ներկայացնում է իրար ձեռք սեղմող երկու անձ՝ ընկերության ներկայացուցիչը և գնորդը։

Adidas

Այս հանրահայտ ընկերության անունը սերում է ընկության հիմնադիր Ադոլֆ Դասսլերի անունից։ Ընկերության լոգոն բազմիցս փոխակերպվել է, սակայն դրանում մշտապես առկա են երեք գծերը։ Իրականում այս գծերը խորհրդանշում են լեռ, ինչը իր հերթին խորհրդանշում է այն բարդությունները, որ պետք է անցնի ցանկացած մարզիկ։

Apple

Apple ընկերության հանրահայտ լոգոյի հեղինակը՝ Ռոբ Յանովը, պատմել է, թե ինչպես է մի ամողջ արկղ խնձոր գնել և շաբաթներ շարունակ նկարել դրանք։ Նրա նպատակն էր ինչ-որ հասարակ նկար ստանալ, իսկ կծած խնձոր նկարելը նրա մտքերից մեկն էր։ Միայն նկարելուց հետո նա հասկացել է, որ անգլերեն «bite»` պատառ բառը հնչում է, ինչպես մեկ այլ՝  «byte» բառը, որն ինֆորմացիայի ծավալի չափման միավոր է։ Այդպես էլ որոշվել է հենց այդ պատկերը օգտագործել որպես լոգո։

Sony Vaio

Այս ընկերության լոգոյի առաջին երկու տառերը ալիքաձև են՝ որպես անալոգային ազդանշանի խորհրդանշան, իսկ հաջորդ 2 նշաննեը 1 և 0 են՝ որպես թվային ազդանշանի խորհրդանիշ։

Amazon

Առաջին հայացքից այս լոգոն չունի ոչ մի առանձնահատկություն, սակայն իրականում այն պարունակում է ընկերության ողջ փիլիսոփայությունը։ Նարնջագույն սլաքը խորհրդանշում է ժպիտ, իսկ a տառից մինչև z ձգվելը նշանակում է, որ ընկերությունը վաճառում է հնարավոր բոլոր ապրանքները։

Baskin Robbins

Այս լոգոյի վարդագույն մասին նայելով՝ դուք կնկատեք 31 թիվը, որը պաղպաղակի ճիշտ այն քանակն է, որ վաճառում էր ընկերությունը հիմնադրման պահին։

Toyota

Շատերը այս լոգոն համեմատում են կովբոյի հետ, ով կրում է խորհրդանշական գլխարկ, սակայն իրականում այն խորհրդանշում է ավտոմատացված ասեղնագործության գործընթացը, քանի որ ընկերությունը անցյալում մասնագիտացած է եղել այդ ոլորտում։ Բացի այդ՝ լոգոյում կարելի է տեսնել ընկերության անվանման բոլոր տառերը։

Continental

Հանրահայտ լոգոյի առաջին սիմվոլը խորհրդանշում է ավտոմեքնայի անիվը և դրա վրայի անվադողը։

Formula 1

Եթե ուշադիր նայեք լոգոյի սպիտակ հատվածին, ապա կնպատեք, որ սպիտակը ուրվագծում է 1 թիվը։ Իսկ լոգոյի կարմիր գծերը ցուցադրում են մեքենաների արագությունը։

Pinterest

Այս հանրահայտ ընկերության լոգոյում կարելի է տեսնել գնդասեղ, ինչը ընկերության հիմնասյունն է։

Beats

Առաջին հայացքից այս լոգոն չունի ոչ մի առանձնահատկություն, սակայն ուշադիր նայելով0 կհասկանաք, որ դա նման է մարդու գլխի, ով ականջակալեր է կրում։

BMW

Շատերը հավատում են, որ այս լոգոյի կենտրոնական հատվածը խորհրդանշում է ինքնաթիռի պտուտակ, սակայն իրականում այն գերմանական Բավարիա շրջանի դրոշի մի մասն է՝ շրջան, որտեղ ստեղծվել է BMW Motors ընկերությունը։

LG

Այս լոգոն նման է մարդու դեպքի, որը կազմված է  L և G տառերից։

Coca – Cola

Այս լոգոն ճանաչում են բոլորը. այն աշխարհի ամենահայտնի 5 լոգոների ցանկում է, սակայն քչերը գիտեն, որ այն ունի գաղտնի նշանակությունը։ O և L տառերի արանքում կարելի է հստակ տեսնել Դանիայի դրոշը։ Չնայած որ ըներությունը սա ուղղակի պատահականություն է համարում, այն օգտագործում է այս գաղտնիքը՝ որպես մարկետինգային զենք սկանդինավյան երկրներում։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել