Image result for կարեն կարապետյան նիստԿարեն Կարապետյանի որոշումը ՊՈԱԿ-ների թիվը կրճատելու մասին վերաբերյալ հենց այն է, ինչ կոչվում է պետական ապարատի կրճատում և բյուջետային միջոցների խնայում։ Պետական ոչ առևտրային այս կազամկերպությունների մեծ մասը տարիներ շարունակ նորմալ չի աշխատել, բայց դրանց աշխատողները մշտապես պետական բյուջեի միջոցների հաշվին ոչ միայն ստատիկ աշխատավարձ են ստացել, այլ նաև պետության կողմից հատկացվող միջոցները, որոնք ուղղված են եղել այս կամ այն խնդրի լուծմանը, փոշիացրել, մսխել են։ Այսինքն՝ այս ՊՈԱԿ-ները պետական գնումներից հետո պետբյուջեի փողերը «լվալու» «ամենաարդյունավետ« միջոցն են եղել։ Մամուլում քիչ չեն եղել հրապարակումները, երբ այս կամ այն ՊՈԱԿ-ին որոշակի առաջադրանքով կլորիկ գումար է հատկացվել, սակայն խնդիրը մնացել է չլուծված, իսկ թե ինչպես են տնօրինվել հատկացված միջոցները, այդպես էլ ոչ մեկին հայտնի չի եղել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել