Սյունիքի մարզի Նորաշենիկ գյուղում, որի գյուղապետը ՀՅԴ անդամ Ռոմա Ավանեսյանն է, 107 ընտրողներից ՀՀ նախագահի քվեարկությանը մասնակցել է 91-ը: Սերժ Սարգսյանի օգտին քվեարկել է 72 ընտրող, 17 ընտրող իր ձայնը տվել է Րաֆֆի Հովհաննիսյանին, 1 հոգի Պարույր Հայրիկյանին, 1 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Այս մասին հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը:

Արմավիրի մարզի Դաշտ գյուղում ամփոփվել են ընտրության արդյունքները: 708 ընտրողներից մասնակցել է 458-ը: Սերժ Սարգսյանը հավաքել է 247 ձայն, Րաֆֆի Հովհաննիսյանը` 183, Հրանտ Բագրատյանը` 10, Պարույր Հայրիկյանը` 3, Վարդան Սեդրակյանը` 3, Անդրիաս Ղուկասյանը` 2, Արման Մելիքյանը` 1: Անվավեր է ճանաչվել 9 քվեաթերթիկ:

Արդեն հայտնի են մարզի որոշ համայնքներում քվեարկության արդյունքները: Սահմանամերձ Ոսկեպարում Սերժ Սարգսյանի օգտին քվեարկել է 366, Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին՝ 103, Պարույր Հայրիկյանի օգտին՝ 6, Վարդան Սեդրակյանի օգտին՝ 4 , Արմեն Մելիքյանի, Հրանտ Բագրատյանի եւ Անդրիաս Ղուկասյանի օգտին՝ 2-ական ընտրող,12 քվեաթերթիկ համարվել է անվավեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել