Շուտով մեծ էկրան կբարձրանա ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գետիկյանի «Մի խելագարի պատմություն» ֆիլմը, որը նվիրված է ցեղասպանության 100-ամյակին: Ֆիլմի հիմքում մարսելցի հայ երիտասարդի՝  Արամի  արդարության պահանջի և փնտրտուքի երկարամյա պատմությունն է: Արամն  իր հայկական ինքնության  գիտակցության ու  արդարության ձգտման  ճանապարհին անցնում  է  բոլոր հնարավոր փորձությունները:  Փարիզում պայթեցնում է  Թուրքիայի դեսպանի մեքենան, ապա հեռանում երկրից  և  80-ականներին անդամագրվում  ԱՍԱԼԱ-ին:

««Մի խելագարի պատմություն»-ը գեղարվեստական ֆիլմ է՝ փաստագրական դրվագներով:  Ֆիլմում նկարահանվել են ինչպես հայ, այնպես էլ մի շարք ֆիանսիացի դերասաններ՝ Սիմոն Աբգարյանը, Արիան Ասկարիդը, ով Ռոբեր Գետիկյանի կինն է, Գրեգուար Լեպրենս-Ռինգե, Սիրյուս Շահիդի և այլք»,- BlogNews.am-ի հետ զրույցում նշեց ֆիլմի գործադիր պրոդյուսեր Թագուհի Կարապետյանը:

Отображается файл

«Մի խելագարի պատմություն» ֆիլմի նկարահանման աշխատանքներին աջակցել է Հայաստանի ազգային կինոկենտրոնը: Կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը նշեց, որ ֆիլմը ընդգրկված է «Կինո աշուն» փառատոնում և Հայաստանի բոլոր մարզերում կցուցադրվի անվճար: «Դպրոցականները, ուսանողները, զինվորները հնարավորություն կունենան դիտելու այս ֆիլմը: Այն թարգմանվել է չորս լեզուներով՝ ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն և հայերեն»:

Պրն. Գևորգյանը հավելեց, որ Կինոկենտրոնը ֆիլմին օգնել է  25մլն դրամով, որը բավականին չնչին գումար է. «Իրականում կարևոր է, որ ստացել ենք այն, ինչ որ մենք ցանկանում էինք»:

Նշենք, որ Հայաստանում ֆիլմը մեծ էկրան կբարձրանա հոկտեմբերի 6-ին:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել