Image result for երաժշտական դպրոցՄարզերում երաժշտական դպրոցները չգիտեմ՝ ում ենթակայության տակ են, բայց ես կխոսեմ կոնկրետ դեպքի մասին, որպեսզի ավելի ցայտուն երևա Հայաստանի մարզերի անմխիթար վիճակը: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի երաժշտական դպրոցում որոշել են, որ այս տարի Մարտունի քաղաքի բնակիչ չհանդիսացող երեխաները, այսինքն՝ շրջակա գյուղերի երեխաները, դպրոցում սովորելու համար պետք է ուսման վարձը վճարեն ԿՐԿՆԱԿԻ: Եթե դաշնամուրի բաժնում 68 000 դրամ է վարձավճարը, ապա այս տարի գյուղերի երեխաների համար այն դարձել է 140 000 դրամ: Այս որոշում կայացնողը, վստահ եմ, որ Մարտունու քաղաքապետարանն է, քանի որ այս քաղաքի քաղաքապետն առաջին անգամ չէ նման հզոր մտքի հեղինակ դառնում: Հարգելի մշակույթի նախարարություն, հարգելի կառավարություն, ամեն գյուղում չի կարող բացվել երաժշտական դպրոց, որ տվյալ երեխան հաճախի տվյալ գյուղի երաժշտական դպրոցը: Հիմա, եթե Մարտունուց Երևանի ԲՈՒՀ-երում սովորողների համար վարձավճարը կրկնակի բարձացնեն, դա արդյոք Մարտունու քաղաքապետի քայլին համարժեք քայլ չի՞ լինի...
Տարածելը խրախուսվում է...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել