1. Կտրեք ավոկադոյի պոչը և եթե տեսնեք դեղին կամ կանաչ գույն, ուրեմն այն թարմ է, եթե շագանակագույն, չգնեք:

секреты шеф-поваров

2. Կանաչին կտրելու համար պիցցա կտրելու համար նախատեսված դանակն օգտագործեք, այդպես ավելի արագ կստացվի:

секреты шеф-поваров

3. Թափանցիկ սառցե կտորներ ստանալու համար սառցամանի մեջ եռացրած ջուր լցրեք:

секреты шеф-поваров

4.  Միկրոալիքային վառարանով ուտելիքը տաքացնելիս այն չչորացնելու համար հետը 1 բաժակ ջուր դրեք:

секреты шеф-поваров

5.  Եթե դուք վստահ չեք, որ ձեր սառնարանում եղած ձվերը թարմ են, պարզապես դրանք իջեցրեք ջրի մեջ: Թարմ ձուն սուզվում է, հինը` լողում ջրի վրա:

секреты шеф-поваров

6. Սառնարանի` մթերքի համար նախատեսված արկղի հատակին փռեք թղթե սրբիչ: Այն ներծծում է ավելորդ խոնավությունը և այդպիսով կանխում բանջարեղենի վաղ փտումը:

600x580

7. Եթե ձեզ կիտրոնի ընդամենը մի քանի կաթիլ հյութ է հարկավոր, այն կիսելու կարիք չկա` այդպես արագ է չորանում: Դրա փոխարեն կիտրոնը ծակեք սրածայր դանակով, և դուք կստանաք անհրաժեշտ հեղուկը` անհրաժեշտ քանակով:

600x580

8.  Որպեսզի կանաչեղենը թարմ պահպանեք շուրջ մեկ ամիս, դրանց խրձերը դրեք պոլիէթիլենային տոպրակների մեջ և պահեք սառնարանի սառեցնող բաժնում: Երբ դրանց կարքը կզգացվի, սառեցրած կանաչին շատ շուտ հալչում է:

600x580

9. Դափնու տերևը, որը դրված է ալյուրով, մակարոնով կամ բրնձով պահարանի մեջ, երաշխիք է, որ այնտեղ միջատներ չեն հայտնվի: 

600x580

10. Սունկը հեշտորեն կարելի է ազատել խոնավ ծածկույթից, եթե այն սառնարան տեղադրելուց առաջ փաթաթեք թղթե սրբիչով:

600x580

11. Որպեսզի թարմացնեք երեկվա խմորեղենը, ցողեք այն ջրով, դրեք թղթե տոպրակի մեջ և դրեք ջեռոցի մեջ` պահելով 10 վայրկյան: Ջրից ստացված գոլորշին անմիջապես կվերականգնի թխվածքի փափկությունը:

600x580

12. Պանրի չորացումը կանխելու համար կարելի է կտրված մասին կարագ կամ մարգարին քսել, ինչը կպահպանի ներսի խոնավությունը: Այս մեթոդն առավել արդյունավետ է հաստ կեղևով պինդ պանիրների համար:

600x580

13. Բանանը հանգույցից մի անջատեք այնքան ժամանակ, քանի դեռ չեք որշել այն ուտել. առանձին-առանձին դրանք ավելի արագ են փչանում: Կամ էլ հանգույցին փայլաթիթեղ փաթաթեք:

секреты шеф-поваров

14.  Որպեսզի եփած մակարոնները չվերածվեն մեկ միասնական գնդի, լցրեք այն հերմետիկ տոպրակի մեջ և դրեք սառնարանի մեջ: Երբ պատրաստվեք տաքացնել, պարզապես մի քանի վայրկյանով լցրեք այն եռման ջրի մեջ:

Картинки по запросу մակառօն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել