Թայվանում առնվազն 38 մարդ է տուժել «Մեգի» թայֆունի պատճառով, 1 միլիոնից ավելի տներ մնացել են առանց էլեկտրականության: Այս մասին հայտնել է Թայվանի Կենտրոնական լրատվական գործակալությունը (CNA):

Թայֆունն այս տարի դարձել է թվով արդեն 17-րդը: Կղզու շատ քաղաքներում ու շրջաններում թայֆունի պատճառով փակ են դպրոցներն ու գրասենյակները: Ավելի վաղ Թայվանում փակվել են բազմաթիվ ավտոմայրուղիներ: Դադարեցվել է նաև երկաթուղային հաղորդակցությունը։

Թայվանի ազգային պաշտպանության նախարարությունը 35,5 հազար զինվոր է մոբիլիզացրել «Մեգի» թայֆունի հնարավոր հետևանքների վերացման համար: Գերատեսչությունն ստեղծել է օպերատիվ շտաբ:

Բացի դրանից, գերատեսչությունն ամբողջ կղզում ստեղծել է 92 զինվորական ճամբար, որոնք կարող են ծառայել որպես ապաստարաններ:

Սեպտեմբերի 27-ի առավոտյան չեղարկվել կամ հետաձգվել են 346 մարդատար և բեռնատար ավիաչվերթներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել