Image result for կառավարությունՊաշտոնյային աշխատանքից ազատելը, այն էլ՝ նախարար, մարզպետ կամ վարչապետ, պետք է հիմնավորված լինի, իսկ այդ հիմքերը կարող են լինել վատ աշխատանքը, թալանը և այլ անօրինական գործողությունները: Այդ ամենից հետո աշխատանքից հանել ու դրանով սահմանափակվել նշանակում է ևս անօրինական գործունեություն կատարել:

Նախարարության անուն փոխելը, նախարար հանելը, նորին նշանակելը վարչապետի պարտականություններից մեկն է, բոլոր վարչապետներն էլ դա արել են, ամեն նոր եկողը իր հետ բերում է իր թիմին: Հայաստանում ցանկացած աշխատանքից ազատված պաշտոնյա պետք է պատասխան տա իր ղեկավարած ամեն վայրկյանի համար: Մեզ մոտ դեռ սովորական վիճակն է. աշխատանքից հանում են, որ գնա փողերը վայելի: Հա՛, ես չեմ ընդունում «մի քիչ համբերենք, տեսնենք՝ ինչ է անելու» բառակապակցությունը, քանի որ Հայաստանն այն երկիրը չէ ու չունի այն ուժը, որ համբերի: Հայաստանում ամեն օր անվերադարձ երկրից գնում է մոտ 100 հոգի: Հաշվեք բնակչության իրական քանակն ու տեսեք, թե քանի ամիս կարող է համբերել Հայաստանը:

Հ.Գ. Հա, մեկել թեմայից դուրս ասեմ. Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մի անգամ էլ է պաշտոնից հեռացել: Սա ուղղակի ասեցի գրեմ, թող ստեղ մնա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել