Իսկ դուք գիտե՞ք՝ առողջ են ձեր մազերը, թե՞ ոչ: Պարզվում է՝ մի շատ հետաքրիր մեթոդ կա դա ստուգելու:

Ձեզ հարկավոր է.

- սովորական բաժակ

- ջուր 

Մի փոքրիկ փունջ առանձնացրեք ձեր մազերից: Մտցրեք մազերը ջրով լի բաժակի մեջ: Եթե մազերը լողում են բաժակի մեջ, շնորհավորում եմ, ձեր մազերը հիանալի վիճակում են, և անհանգստանալու կարիք չկա: Բայց եթե մազերը «ծանր» իջնում են բաժակի հատակը, դա նշանակում է, որ ձեր մազերը խոնավության կարիք ունեն և ամբողջովին կլանեցին ջուրը:

Դուք կարիք ունեք չոր մազերի դեմ դիմակների:

Վերցրեք գերչակի յուղ, ձիթապտղի յուղ և ցանկացած չեզոք շամպուն և խառնեք իրար 2:2:1 հարաբերակցությամբ: Լավ խառնեք և քսեք գլխամաշկին, ծածկեք պոլիէթիլենային տոպրակով, ապա՝ սրբիչով: Պահեք դիմակը առնվազն կես ժամ, ապա լվացեք տաք ջրով և շամպունով: Պրոցեդուրան կարող եք կրկնել 2-3 շաբաթ անց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել