WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հայր է դարձել։ BlogNews-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց բռնցքամարտիկի մենեջերը՝ Սիրան Գրիգորյանը։ 

Արթուրի կինը՝ Մերին, նրան արու զավակ է պարգևել, ում բռնցքմարտիկի ցանկությամբ տվել են իր հոր անունը՝  Գրիգոր։ Նորաթուխ հայրիկն արդեն տեսել է փոքրիկին, հասցրել լուսանկարվել նրա հետ և տրամադրել մեզ։)

2015 թվականի հունիսին ամուսնացած զույգի ընտանիքում արու զավակը շատ սպասված էր։ Արթուրը շատ էր ցանկանում տղա երեխա ունենալ։ Արթուր Աբրահամի առաջին հարցազրույցը հայրանալուց հետո BlogNews-ը կներկայացնի շուտով։

BlogNews-ը շնոերհավորում է զույգին և անհոգ մանկություն մաղթում փոքրիկին։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել