«Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Քևին դե Բրույնեն վերջին խաղում ստացած վնասվածքի պատճառով կարող է շարքից դուրս մնալ մեկ ամսով։

Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում կայացած «Սուոնսի»-ի հետ հանդիպման երկրորդ խաղակեսի վերջնամասում բելգիացին վնասվածք ստացավ։ Նրա փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Խեսուս Նավասը։

Հաջորդ օրը կայացած բուժննումը ցույց է տվել, որ Դե Բրույնեն ստացել է մկանային պատռվածք։ Դեռևս հայտնի չէ, ֆուտբոլիստը կհասցնի ապաքինվել մինչև «Բարսելոնա»-ի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ խաղերը, որոնք կայանալու են համապատասխանաբար հոկտեմբերի 19-ին և 26-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել