Քունը մարմնի հանգիստն ապահովելու բնական միջոց է։ Լարված օրվանից հետո շատ կարևոր է լավ քնելը, քանի որ այդպես օրգանիզմը նախապատրաստվում է հաջորդ օրվա ծանրաբեռնվածությանը։ Սակայն որոշ մարդիկ չեն կարողանում քնել նույնիսկ ամենալարված օրվանից հետո և ամբողջ գիշերն անցկացնում են հեռուստացույցի դիմաց, ինչը չափազանց վատ է անդրադառնում առողջության վրա։

BlogNews-ը գտել է այս խնդրի լուծումը. Ձեզ ենք ներկայացնում րոպեների ընթացքում քուն մտնելու արդյունավետ մեթոդ ՝ «4-7-8» շնչառական հնարքը։

Այս հնարքը կարող է օգնել անքնությամբ տառապող շատ մարդկանց։ Այն մշակել է Ամերիկայի բժիշկների ասոցիացիայի անդամ Դ. Ուեյլը։ Մեթոդը հնարավորություն է տալիս պայքարելու սթրեսի դեմ և մի քանի րոպեի ընթացքում քնել։

Այն բաղկացած է ընդամենը 3 պարզ քայլերից՝

  1. Ներշնչեք օդը 4 վայրկյան շարունակ
  2. Շունչը պահեք 7 վայրկյան
  3. Արտաշնչեք 8 վայրկյան շարունակ

Նույնը կրկնեք մինչև քնելը։ Որևէ ժամացույցի կարիք չկա. ուղղակի մտովի հաշվեք։ Այս մեթոդը դանդաղեցնում է սրտի աշխատանքը, ինչի արդյունքում ուղեղը ավելի հեշտ է հանգստանում և քուն մտնում։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել