Картинки по запросу PKKՀետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում Թուրքիայում այս օրերին: Թուրքիայի հարավ-արևելյան և արևելյան նահանգներում ձերբակալվում են մարդիկ, ովքեր մեղադրվում են PKK-ի հետ կապեր ունենալու մեջ: Ձերբակալվածների թվում են քաղաքապետեր, ուսուցիչներ, դասախոսներ, իրավապաշտպաններ, հասարակական և կուսակցական գործիչներ:
Թուրքիայի կենտրոնական Անատոլիայի նահանգներում նույնպես ձերբակալվում են մարդիկ, որոնց մեղադրում են հուլիսի 15-ին ձախողված հեղաշրջման փորձին մասնակցելու կամ աջակցելու մեջ: Այստեղ ձերբակալվում են դատավորներ, լրագրողներ, մշակույթային գործիչներ, ուսուցիչներ, դասախոսներ, վարչական աշխատողներ: Թուրքիայում տիրող այս մասսայական ձերբակալությունների ֆոնի վրա բավականին հանգիստ վիճակ է Սևծովյան տարածաշրջանում՝ այն տարածաշրջանում, որտեղից գալիս են Էրդողանի ֆինանսական հիմնական միջոցները, որոնք գոյանում են սև շուկայից՝ նավթից, թրաֆիքինգից, զենքի անօրինական վաճառքից և նարկոբիզնեսից: Քրդերը մի քանի անգամ փորձ արեցին անցնել Սևծովյան տարածաշրջան, սակայն տրվեց կտրուկ ու բավականին հուժկու պատասխան. կարծես թե Թուրքիայի ներսում Սևծովյան տարածաշրջանը հատուկ պահպանվող տարածք լինի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել