1477802947Տասնյակ հազարավոր մեքսիկացիներ դուրս են եկել մայրաքաղաք Մեխիկոյի փողոցներ` որպես բողոքի նշան միասեռական ամուսնությունները օրինականացնելու կառավարության պլանների դեմ, հայտնում է Associated Press-ը:

«Ընտանիքի համար ազգային ճակատ» ակցիայի կազմակերպիչները հայտարարել են, որ ցանկանում են պաշտպանել ընտանեկան արժեքները և ամուսնության ինստիտուտը: Նրանց տվյալներով` Մեքսիկայի մայրաքաղաքում ցույցի են դուրս եկել 215 հազար մարդ:

Ակցիայի մասնակիցների միջև բախումներ տեղի չեն ունեցել, նշել են ոստիկանությունում:

Պարբերականի տվյալներով՝ միասեռական ամուսնությունները օրինականացնելու նախաձեռնությունը պատկանում է երկրի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել