Картинки по запросу կառավարությանէկոնոմիկայի նախարարությունը վերանվանվեց Ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության նախարարություն։ Ըստ հիմնավորման՝ դա մեսիջ է, որ գործարարն ավելի լավ հասկանա տվյալ նախարարության բուն անելիքը։

Ըստ նույն տրամաբանության՝ կարելի է նաև անվանափոխել հետևյալ նախարարությունները։

* * *

Արտակարգ իրավիճակների նախարարություն՝
Արգելափակված դռների բացման, վերելակների մեջ մնացած մարդկանց աջակցության և օձահեռացման նախարարություն

Սփյուռքի նախարարություն՝
Գնացածներին տուն կանչելու, իսկ չեկողներին՝ 1000 դոլար ուղարկելու կոչ անող նախարարություն։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝
Թոշակի ու նպաստի տրամադրման նախարարություն

Տրանսպորտի նախարարություն
Լարսի անցակետի փակ և բաց լինելու մասին տեղեկացման, Հյուսիս-Հարավ ճանապարհի ձգձգումը հիմնավորող նախարարություն

Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն՝
ԵՏՄ-ի հետ խուճուճ հարաբերություններով զբաղվող նախարարություն

Արտաքին գործերի նախարարություն՝
Էդվարդ Նալբանդյան & Co -ի շրջագայությունների անհրաժեշտությունը հիմնավորել փորձող նախարարություն

Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն՝
Մարզպետների և տեղական իշխանիկների վերահսկողության նախարարություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել