Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ը խնդրել են հրավիրել ՄԱԿ-ի ԱԽ-ի արտակարգ նիստ սիրիական Հալեպ քաղաքում ռազմական արշավի հարցով, հայտնում է France Presse-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին: Գործակալության տվյալներով` հանդիպումը կարող է տեղի ունենալ կիրակի տեղի ժամանակով 10:00-ին:

Ավելի վաղ սիրիական բանակի հրամանատարությունը հայտարարել է ահաբեկիչների կողմից գրաված արևելյան Հալեպում ռազմական գործողությունների սկսման մասին: Հրամանատարությունը բոլոր խաղաղ բնակիչներին կոչ է արել չմոտենալ զինյալների կուտակումների տեղերին և նրանց հրամանատարական կետերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել