Ռուսաստանն ԱՄՆ-ից առաջ է անցել Սիրիայում՝ չնայած ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի բոլոր հեգնանքներին և կանխատեսումներին, որ Մոսկվան կխրվի սիրիական «ճահճի մեջ»: Այս մասին գրում է կանադական The National Post պարբերականը:

Անցած տարի, երբ Ռուսաստանը գործողություն էր սկսում Սիրիայում, Օբաման դրան «հեգնանքով» արձագանքեց, սակայն Ռուսաստանը չխրվեց-մնաց «ճահճում» և կարողացավ շատ արդյունավետ կերպով օգտագործել սահմանափակ ռազմական ռեսուրսը, նա փոխեց քաղաքացիական պատերազմի ընթացքը և պահպանեց Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պոշտոնը, գրում է The National Post-ը:

Ավելին՝ սեպտեմբերին չնայած Օբամայի անցած տարվա սարկազմին՝ Ռուսաստանը և ԱՄՆ-ը հայտարարեցին Սիրիայի հարցով համաձայնության գալու մասին: Եթե այն հաջողվի իրագործել, ընդդիմության մեծ մասը կչեզոքացվի, իսկ Մոսկվան և Վաշինգտոնը համատեղ գործողություններ կսկսեն Ասադի թշնամիների՝ ԴԱԻՇ-ի և «Ֆրոնտ ան-Նուսրայի» դեմ, նշում է պարբերականը:

Բայց չնայած նրան, թե ինչ տեղի կունենա համաձայնագրի հետ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «հասավ նրան, որ ԱՄՆ-ը միանա ռուսական երևակայական ճահճին»: Օբաման թույլ է երևում և ստիպված է պատասխանել Մերձավոր Արևելքում Մոսկվայի գործողություններին, իսկ Պուտինը «ապահովել է Սիրիայի ճակատագրի անփոխարինելի միջնորդ դատավորի կարգավիճակ»,- ասվում է հոդվածում:

Վլադիմիր Պուտինը հոգացել է Իրանի հետ կապերի մասին, լավացրել է լարված հարաբերությունները Թուրքիայի հետ և Իսրայելին ու Պաղեստինին առաջարկել է բանակցել ռուսական տարածքում, նշում է պարբերականը:

Հաջողությունները Մերձավոր Արևելքում Ռուսաստանին ապահովում են ազդեցություն արևմտյան երկրների վրա՝ չնայած 2014 թ. իրադարձություններին Ուկրաինայում և Ղրիմի բռնակցմանը, նշվում է հոդվածում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել