Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արսեն Մկրտչյանը նշանակվել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

««Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 144-րդ հոդվածի 5-րդ, 148-րդ հոդվածի 6-րդ մասերը և Արդարադատության խորհրդի 2016 թվականի սեպտեմբերի 9-ի ԱԽ-19-Ո-16 որոշմամբ ներկայացված առաջարկությունը, ինչպես նաև հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2016 թվականի սեպտեմբերի 9-ի ԱԽ-19-Ե-21 եզրակացությունը` ո ր ո շ ու մ ե մ.

Արսեն ՄԿՐՏՉՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր», -ասված է նախագահի հրամանագրում:

Նշենք, որ Արսեն Մկրտչյանը 2014 թվականի մայիսից զբաղեցնում էր Հայաստանի Արդարադատության փոխնախարի պաշտոնը: Մինչ պետական պաշտոնին անցնաելը, Մկրտչյանը ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր էր և այդ պաշտոնին նա նշանակվել էր 2008-ին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել