Exclusive

Հումորիստ, դերասան Վաչե Թովմասյանն ու կինը՝ «ImYerevan.com»-ի տնօրեն, «Երևան 2.0» նախագծի ղեկավար Գայանե Մանուկյանը, շուտով ծնողներ կդառնան։ 2013 թվականին ամուսնացած զույգի ընտանիքն արդեն կայացել է որպես առանձին միավոր, այժմ նրանք պատրաստ են համալրման։) Ընտանեկան կյանքի կարևորագույն իրադարձության մասին խոսել Վաչեն չէր ցանկանում, սակայն BlogNews-ին հաջողվեց բացառիկ հարցազրույց անել նրա հետ։)

pizap-com14746382373781-768x576-1

Գայանեն հղիության հինգերորդ ամսում է։ Ապագա հայրիկից իմացանք, որ դեռ չեն պարզել փոքրիկի սեռը, ոչ էլ անուն են որոշել նրա համար։ «Աստծո կամքով թող առողջ երեխա ծնվի, սեռն առաջնային չէ։ Դա մենք էլ ենք մեզ համար անակնկալ թողել։ Տեսնենք` որքան կդիմանանք»,- ասաց Վաչեն։  Այնուամենայնիվ, դերասանը խոստովանեց, որ շատ կցանկանար` առաջնեկն աղջիկ լիներ։ «Չեմ կարծում, որ այս առումով բացառություն եմ։ Ընկերներիցս շատերն էլ են ուզել առաջինն աղջիկ ունենալ։ Կարծում եմ՝ հոր համար աղջիկն ուրիշ է»,- հավելեց նա։

Վաչեն դժվարացավ խոսել զգացողությունների մասին՝ նշելով, որ առայժմ լարվածություն է զգում. «Դեռ լարված եմ, հուսով եմ՝ ամեն ինչ բարեհաջող կընթանա։ Առայժմ իրարամերժ զգացողություններ ունեմ, դեռ լավ չեմ պատկերացնում՝ ինչ է ինձ սպասվում»։

14344054_10154403797490540_3356824344049878572_n

Դերասանը նկատեց, որ կինը հղիության ընթացքում բացարձակ կամակոր չի դարձել, ինքն էլ միշտ ուշադիր է եղել սիրելիի հանդեպ։ «Գայայնեն միշտ կենսուրախ է եղել, հիմա ավելի կենսուրախ է դարձել։ Ես էլ իր հանդեպ միշտ ուշադիր եմ եղել, հիմա փորձում եմ հնարավորինս ավելի ուշադիր լինել»,- ասաց նա։

Ապագա ծնողները դեռ գնումներ չեն արել փոքրիկի համար, քանի որ դեռ ժամանակ ունեն։ Ի դեպ, Վաչեն նշեց, որ մեծ սիրով է մասնակցելու նախապատրաստական բոլոր աշխատանքներին։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել