Yahoo News-ի տվյալներով՝ Թրամփի արտաքին քաղաքականության խորհրդականը, որը պրոռուսական լոբբինգ է անում ու ռուսներին ներքին խողովակներով հավաստիացնում, թե Թրամփի ընտրվելու դեպքում Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան սանկցիաները կհանվեն, հունիսին Մոսկվայում է եղել ու այնտեղ հանդիպել է ոչ միայն ամերիկյան սանկցիոն ցուցակում նշվող Սեչինի, այլև ամերիկյան նախագահական ընտրությունների վերաբերյալ ինֆորմացիա հավաքող ռուսաստանյան ՖՍԲ-ի խմբի բարձրաստիճան ղեկավարի հետ։
Եթե ինֆորմացիան, որն այժմ ստուգվում է ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից, հաստատվի, լուրջ սկանդալն անխուսափելի կլինի։

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել