Իտալիայում երկրաշարժի վնասը կազմում է առնվազն 4 մլրդ եվրոSlaq.am-ը գրում է.

Իտալիայում հաշվարկել են օգոստոսի 24-ին տեղի ունեցած երկրաշարժի հասցրած վնասների չափը։ Ռուսական«ՏԱՍՍ»գործակալությունը գրում է, որ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իտալիայի վաչապետ Մաթեո Ռենցին:

«Նվազագույն գնահատականներով վնասը կազմում է առնվազն 4 մլրդ եվրո։ Մենք դեռևս գնահատել ենք վնասը առավել տուժած շրջաններում, որտեղ մարդիկ են զոհվել, իսկ շինությունների վնասվածքներ կան բազմաթիվ հարակից գոտիներում»,- ասել է վարչապետը։

Իտալիայի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Ֆաբրիցիո Կուրչոն էլ հայտնել է, որ տանիքից զրկված մոտ 3000 մարդու համար փայտե տներից ժամանակավոր ավանի կառուցումը 7 ամիս կպահանջի։

Հիշեցնենք, որ ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվել էր 297 մարդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել