Tert.am-ը գրում է.

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանի ուշադրությունը  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից գրավել է միայն այն հատվածը,  որտեղ խոսք էր գնում համանախագահների՝ տարածաշրջան այցի մասին: Սակայն այս պարագայում էլ, ըստ նրա, ոչ մի նոր բանի սպասել պետք չէ:

«Ապրիլյան պատերազմից հետո ամենաառարկայական հանդիպումը Վիեննայինն էր, որտեղ որոշակի սկզբունքներ ընդունվեցին: Այն շատ կոնկրետ իրավիճակ էր, իրավիճակից դուրս գալու ելք էր, սակայն Ադրբեջանը հետ կանգնեց իր պայմանավորվածություններից»,- ասաց Մանվել Սարգսյանը՝ նշելով, որ քանի որ բանակցություններում նոր առաջարկներ չկան, բանակցություններ սկսելու հավանականություն չկա:

Անդրադառնալով Հայաստանի վարած քաղաքականությանը՝ Մանվել Սարգսյանը մատնանշեց, որ մեր կողմից հստակ դիրքորոշում չեղավ ու հիմա էլ չկա։ «Ապրիլյան պատերազմից հետո շատ կոնկրետ բաների մասին են խոսել, պայմաններ են դրել, առաջարկներ են եղել պայմանագիր կնքելու, որ կարողանային անել, իրավիճակ կփոխեին: Բայց Հայաստանն այդ ամենից հետ է կանգնել և հիմա անելու բան չունի»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել