Image result for խաղողի մթերմանԱմեն տարի աշնանը Հայաստանում ի հայտ է գալիս խաղողի մթերման խնդիրը: Հատկապես կոնյակի և գինու արտահանման կրճատման ֆոնին՝ արդեն 2 տարի է՝ այդ խնդիրը դարձել է անլուծելի: Զուգահեռաբար պարտքերի տակ են հայտնվել և նույնիսկ փակման եզրին են գոնե ինձ հայտնի որոշ վերամշակողներ, արտահանողներ:
Մյուս կողմից՝ Հայաստանը ՌԴ-ից, Ուկրաինայից և Եվրոպայից խոշոր ծավալների օղի է ներմուծում: Խաղողի օղին կամ, ավելի ճիշտ, բրենդին, անգամներ ավելի որակյալ է, համեղ և քիչ վնասակար, քան ցորենի օղին, որը մեծ հաշվով ստացվում է քիմիական ճանապարհով:
Այս ոլորտում մասնավորի կառավարման ունակությունների վրա հույս դնել հնարավոր չէ, նրանք էլ իրենց խնդիրներն ունեն: Պետությունը պետք է մշակի խաղողի օղի պատրաստելու ստանդարտներ, գործարաններին պատվիրի այդ օղու արտադրությունը, գնի այն, շշալցնի և վերածելով այն տեղական բրենդի՝ վաճառի տեղական շուկայում ու նույնիսկ արտահանի: Ի տարբերություն կոնյակի՝ խաղողի օղին կլինի մատչելի, ու վստահ եմ, որ տարիների ընթացքում որակյալ խաղողի օղին կմտնի հայկական սպառման մշակույթի մեջ և կկարողանա մրցակցության մեջ հաղթել ներմուծված անորակ օղիներից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել