Հաղոդավար Արտակ Վարդանյանը երեկ նշել է ծննդյան տարեդարձը, ինչի կապակցությամբ բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել։ 27 ամյակի խնջույքն Արտակը կազմակերպել է երևանյան փաբերից մեկում` մտերիմների շրջանակներում, իսկ երեկոյի հետաքրքիր պահերը լուսանկարել է BlogNews-ը։

Հաղորդավարը նշեց, որ շատ լավ ժամանակ է անցկացրել ընկերների հետ, մինչ ուշ գիշեր մի լավ պարել են։ «Ամեն տարի որոշում եմ, որ այս տարի չեմ նշելու ծնունդս, ամեն տարի չի ստացվում։ Շատ եմ սիրում ծննդյանս օրը, ուղղակի ամեն տարի որոշում եմ՝ այս տարի պետք է աննկատ անցկացնեմ, ընկերներս չեն թողնում։ Իրենք շատ ակտիվ են, սիրում են ուրախանալ և ծնունդ չնշելն անհնար է դառնում»,- ասաց Արտակը։

Խոսելով անակնկալների մասին՝ հաղորդավարը նշեց, որ իրեն հաճելի անակնկալ է մատուցել երգչուհի Շուշան Պետրոսյանը. «Շուշանը շատ սիրուն տորթ էր պատվիրել, որի վրա իմ նկարներով կյանքիս քրոնոն էր։ Նաև մեծ նկար էին պատվիրել, որի վրա ընկերներս իրենց մաղթանքներ էին գրել»։

Արտակը նշեց, որ տարեդարձի օրն անպայման երազանք է պահում և հավատում, որ այն իրականանալու է։ «Չեմ ասի, թե այս տարի ինչ երազանք եմ պահել։ Հավատում եմ, որ երազանքդ պիտի գաղտնի պահես, որ իրականանա»,- ասաց նա։

Կյանքի 27 տարիների ընթացքում ամենակարևոր բանը, որ Արտակը հասկացել է, ընկերներին պահպանելն է. «Ամենակարևորը լավ ընկերներ ունենալն է, որովհետև 21-րդ դարում ամեն ինչ կարող է կորել՝ գումարը, եթերը, հաղորդումները, բայց լավ ընկերները մնում են»։

BlogNews-ը շնորհավորում է Արտակին և մաղթում երազանքների իրականացում։

            

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Արշակ Ռոստոմյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել