Картинки по запросу armenia georgia azerbaijanՓորձագետներն ասում են, որ Հարավային Կովկասը ամենառազմականացված տարածքներից մեկն է: Երկրի պաշտպանության համար ծախսվող գումարներն աճում են աներևակայելի արագ տեմպերով: Զորքի և զենքերի քանակն այստեղ նույնպես ռեկորդային թվերի է հասնում, դրան գումարվում է նաև հավանական պատերազմների վտանգը:

Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը տեղեկացնում է, որ Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը վերջին 10 տարվա ընթացքում 5 անգամ ավելացրել են իրենց ռազմական ծախսերը: Ռազմական ծախսերի աճի տեմպը մինիմում 10 անգամ ավել է, քան այդ երկրների ՀՆԱ-ի աճի թվերը:

Եվրոպական երկրներում 1 միլիոն բնակչությանը բաժին է հասնում 75 տանկ, իսկ Անդրկովկասում այդ քանակությամբ տանկերը բաժին են հասնում 100 հազար բնակչությանը: Ավելի մեծ երկրներ, ինչպիսին են Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը, բնակչության թվի համեմատ ավելի քիչ ռազմական տեխնիկա ունեն: Մի խոսքով՝ Հարավային Կովկասի երկրները լցված են ռազմական տեխնիկաներով:

Այս վիճակը վտանգավոր է ինչպես հարևան երկրների, այնպես էլ աշխարհի մյուս ծայրում գտնվող երկրների համար: Վիճակն ավելի լարվեց վերջին մի քանի օրերի ընթացքում, երբ Հայաստանը պաշտոնապես ցուցադրեց իր նոր՝ Իսկանդեր տիպի զինատեսակը: Իսկանդերը կարող է վնաս հասցնել ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև Վրաստանին: Իսկանդերով և Տոչկա ՈՒ-ով Հայաստանից կարելի է խոցել Մինգեչաուրի պատնեշը և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, որից ահավոր կտուժի նաև Վրաստանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել