Գոյատևման մասին հաղորդումների ընթացքում լսած խորհուրդներից ոչ բոլորն են, որ իրականում օգտակար են։ Կան այնպիսի խորհուրդներ, որոնք ոչ միայն չեն օգնի Ձեզ, այլ նաև կվնասեն կրիտիկական իրադրություններում։
BlogNews-ը գտել է այդպիսի միֆերից 7 ամենատարածվածները: Ձեզ ենք ներկայացնում գոյատևման խորհուրդներ, որոնք կարող են Ձեր կյանքը փրկելու փոխարեն սպանել Ձեզ։
Եթե Ձեզ վրա արջ հարձակվի, ձևացրեք, թե մահացած եք

Եթե անտառում զբոսանքի ժամանակ Ձեր վրա արջ հարձակվի, ապա Դուք կարող եք անել ամեն ինչ՝ բացի մահացած ձևանալուց։ Այդ դեպքում արջն ուղղակի կսպանի Ձեզ։ Սակայն առավել լավ արձագանքը կլինի արջին հակահարված հասցնելը։ Շատ դեպքերում արջերն ուղղակի իրենց տարածքն են պաշտպանում և ուզում են, որ Դուք հեռանաք: Այդ դեպքում պետք է դանդաղ ետ քայելել և հեռանալ, պետք չէ վազել։ Եթե արջը հարձակվում է Ձեզ վրա, ապա ամենալավ միջոցը ձեռքի տակ եղած միջոցներով արջին հակահարված տալն է։ Դա կարող է Ձեր միակ շանսը լինել։
Եթե Ձեզ խայթել է օձը, ապա կարելի է դուրս ծծել թույնը

Երբ օձը կծում է, թույնը միանգամից հայտնվում է արյունատար համակարգում, և եթե Դուք ցանկանաք դուրս ծծել, ապա միայն ավելի վատ վարակներ կանցկացնեք, և հնարավոր է՝ թույնի ինչ–որ մասեր կուլ տաք, ինչը շատ վտանգավոր է։ Պետք է ուղղակի ամուր կապել կծված հատվածից մի քանի սմ վերևից և կծված տեղը սրտի մակարդակից ցածր պահել։ Օձի խայթոցի դեպքում հարկավոր է անհապաղ գնալ հիվանդանոց։
Մամուռն աճում է ծառերի հյուսիսային կողմում

Իրականում մամուռն աճում է ծառի բոլոր կողմերում՝ կախված կլիմայական պայմաններից։ Այդ իսկ պատճառով անտառում կողմնորոշվելու համար հարկավոր չէ հույսը դնել նման մեթոդների վրա։
Այն ինչ ուտում են կենդանիները, կարող են ուտել նաև մարդիկ

Իրականում կան այնպիսի հատապտուղներ և սնկեր, որոնք անվնաս են կենդանիների համար, սակայն մահացու են մարդու համար։
Սառած մարդուն տաքացնելու համար պետք է շփել մաշկը և տաք լոգանք պատրաստել նրա համար

Իրականում, մաշկը շփելով, Դուք էլ ավելի եք վնասում սառած մաշկը։ Իսկ տաք լոգանքը կարող է շոկ առաջացնել սառած մարդու մոտ։ Սառածին տաքացնել հարկավոր է աստիճանաբար՝ ծածկոցներով ծածկելով և թևատակերում տաք ջրով լի շշեր դնելով։
Եթե Ձեզ վրա շնաձուկ է հարձակվել, խփեք նրա քթային մասին

Իրականում շատ դժվար է ուժեղ հարված հասցնել Ձեզ վրա եկող շնաձկանը։ Եթե շնաձուկն իրականում հարձակվի Ձեզ վրա, ապա հարկավոր է ձեր միջև որևէ պինդ իր դնել։ Եթե դա չի օգնում, ապա պետք է փորձել ճանկռել շնաձկան աչքերը կամ խռիկները։
Եթե Ձեզ ձգում է տեղատվության հոսանքը, պետք է լողալ ափի երկայնքով

Իհարկե, շատ դեպքերում այս խորհուրդն օգնում է մարդկանց կենդանի մնալ, սակայն լինում է նաև այնպես, որ այս կերպով լողալը ոչ մի կերպ չի փրկում։ Իրականում, տեղատվության հոսանքի մեջ հայտնվելիս հարկավոր է լողալ ափի երկայնքով՝ փոքր-ինչ շեղվելով ուղիղ գծից դեպի ափը։ Երբեք մի՛ փորձեք լողալ հոսանքին հակառակ. դա միայն կհոգնեցնի Ձեզ և կնվազեցնի ողջ մնալու հավանականությունը։ Մշտապես ուշադիր եղեք, քանի որ կարող եք հայտնվել այնպիսի վայրում, որտեղից չեք տեսնի ափը։ Պետք է ամեն կերպ փորձել հիշել, թե որ կողմում է ափը, որպեսզի սխալմամբ չլողաք դեպի բաց ծով։



