Tert.am-ը գրում է.

Tert.am-ը քաղաքագետ Աղասի Ենոքյանի հետ զրուցել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի այն հայտարարության մասին, որ պետք է վերանայել Մադրիդյան սկզբունքները: Ըստ նրա՝ դա խոսում է այն մասին, որ պաշտոնական Երևանին որոշակի հաղթաթղթեր են տրվել:

-Պարոն Ենոքյան, ինչո՞ւ ՀՀ փոխարտգործնախարարը հանկարծ նման հայտարարություն արեց՝ 2007-ին դրանք ընդունելուց գրեթե տասը տարի անց: Ի՞նչ է նշանակում այդ հայտարարությունը:

-Սա նշանակում է, որ Երևանի դիքերը ուժեղացել են բանակցային սեղանի շուրջ և ավելի կոշտ դիրքորոշում է ցուցաբերում:

-Իսկ սա նշանակո՞ւմ է, որ Երևանը նախկինում նման հայտարարություն չէր կարող անել, որովհետև դա կանտեսվեր։ Հիմա հնարավո՞ր է՝ ընթացք տրվի մեր այդ առաջարկին:

- Տեսեք՝ ստացվեց այնպես, որ ապրիլյան պատերազմից հետո բանակցությունների այս փուլից հետո Երևանը խոսում էր այն մասին, որ պատրաստ է տարածքային զիջումների. հետագայում այդ հռետորաբանությունը վերացավ: Այսինքն` մի կողմից կարծեք թե և այսօր էլ տեսանք, որ մեր Զինված ուժերն են ուժեղացել, դա կլինի նոր զենքեր ստանալը, կլինի մեր դիրքերի ամրապանդումը Ղարաբաղում, մյուս կողմից` բանակցային պրոցեսում է, ըստ իս, ինչ-որ բան փոխվել: Այնտեղից ենք ինչ-որ հաղթաթղթեր ստացել:

-Դա ե՞րբ՝ Վիեննայից հետո, Սանկտ Պետերբուրգի՞ց:

-Սանկտ Պետերբուրգից հետո, նույնիսկ «Սասնա ծռերից» հետո, և անգամ այն արգումենտը, որ Հայաստանում Ռուսաստանից վարչապետ է նշանակվում, այսինքն՝ Հայաստանը էլ ավելի պրոռուսական է դառնում, նշանակում է, որ ՌԴ-ն Հայաստանին տվել է լրացուցիչ երաշխիքներ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել