Tert.am-ը գրում է.

Մամուլի տեղեկություններով՝ էկոնոմիկայի նախարար ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը թողնում է նախարարի պաշտոնը և արդեն հավաքել է իրերը, քանի որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ցանկանում նրան վստահել տնտեսության ոլորտը: Նույն տեղեկություններով՝ Արծվիկ Մինասյանը կդառնա բնապահպանության նախարար:

Tert.am-ի հարցին`ճի՞շտ է, որ ինքը տեղափոխվում է բնապահպանության նախարարություն և թողնում է էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, Արծվիկ Մինասյանն այսօր հետևյալ պատասխանը տվեց. «Որպես էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար՝ ես վաղը ժամը 11-ին մամուլի ասուլիս եմ հրավիրում ու կպատասխանեմ բոլոր հարցերին»:

Իսկ այսօր մեր մյուս հարցերին Արծվիկ Մինասյանը հրաժարվեց պատասխանել:

Նշենք, որ այսօր կառավարության նիստում Արծվիկ Մինասյանն առարկեց վարչապետի կատարած փոփոխությանը, որով էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվում է ներդրումների և ձեռնարկատիրությանն աջակցման նախարարություն: «Դե, բնականաբար, որպես էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար, ինձ ցանկալի չէ «էկոնոմիկա» բառը հանելը, առավել ևս, որ ես էկոնոմիկան պատկերացնում եմ ավելի լայն, քան ներդրումներն են կամ ձեռնարկատիրությանն աջակցությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել