Tert.am-ը գրում է.

ՀՀ կառավարության այսօրվա նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանն առաջարկեց ԱԺ արտահերթ նիստ հրավիրել:

Հարությունյանը նշեց, որ առաջարկում են սեպտեմբերի 26-ին, ժամը 12-ին հրավիրել արտահերթ նիստ, որի օրակարգում կլինեն կառավարության կառուցվածքային փոփոխությունները, ինչպես նաև Հարկային նոր օրենսգիրքն ու Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված նախագծեր: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել