Картинки по запросу կարեն կարապետյանՀՀ կառավարության այսօրվա նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով քաղաքաշինության նախարարությունը վերանում է, իսկ էներգետիկայի և բնական պաշարների, տրանսպորտի և կապի ու էկոնոմիկայի նախարարություններն անվանափոխվում են: 

Ստորև ներկայացնում են նոր անվանումները՝

1) Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2) Առողջապահության նախարարություն

3) Արդարադատության նախարարություն

4) Արտաքին գործերի նախարարություն

5) Արտակարգ իրավիճակների նախարարություն

6) Բնապահպանության նախարարություն

7) Գյուղատնտեսության նախարարություն

8) Ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության նախարար (էկոնոմիկայի նախարարության փոխարեն)

9) էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն

10) Կրթության և գիտության նախարարություն

11) Մշակույթի նախարարություն

12) Պաշտպանության նախարարություն

13) Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

14) Սփյուռքի նախարարություն

15) Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

16) Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար.

17) Ֆինանսների նախարարություն

18) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարություն

19) Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն:

Քաղաքաշինության նախարարությունը կվերանա և կդառնա կառավարությանն առընթեր մարմին կամ կոմիտե:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել