Image result for celebrities collageՀայտնի մարդկանց անհաջողությունները.

1. Մայքլ Ջորդան
Դպրոցական հավաքականից վտարվելուց հետո գնաց տուն, փակվեց սենյակում ու լաց եղավ:

2. The Beatles
Մերժում ստացան Decca Recording-ից, որտեղ ասվում էր՝ մեզ դուր չի գալիս նրանց երաժշտությունը, նրանք ապագա չունեն շոու-բիզնեսում:

3. Eminem
Նրան հեռացրին դպրոցից, թմրանյութերի ու աղքատության դեմ պայքարը նրան հասցրեց ինքնասպանության փորձի:

4. Սթիվ Ջոբս
30 տարեկանում գտնվում էր լուրջ դեպրեսսիայի մեջ աշխատանքի ազատման պատճառով՝ սեփական ֆիրմայից:

5. Ուոլթ Դիսնեյ
Աշխատանքից հեռացվեց թերթի խմբագրությունից՝ երևակայության և ինքնատիպ գաղափարների պակասի պատճառով:

6. Օփրա Ուինֆրի
Հեռացվեց լուրերի հաղորդավարի պաշտոնից, որովհետև չէր համապատասխանում եթերին:

7. Ալբերտ Էյնշտեյն
Մինչև 4 տարեկան չէր կարողանում խոսել, իսկ դասատուները պատմում էին, որ նա երբեք ոչնչով աչքի չի ընկել:

Հ.Գ. Այսօր ինչ էլ պատահի Ձեզ, փորձեք լավ կողմից նայել դրան. հնարավոր է այդ անհաջողությունների շնորհիվ ապագայում նրանցից մեկի նման դառնաք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել