
1. Տարվա ո՞ր եղանակն է պատկերված:
2. Վաղ գարու՞ն, թե՞ ուշ աշուն է պատկերված:
3. Արդյոք այս գետով կարո՞ղ են շոգենավեր անցնել:
4. Ո՞ր ուղղությամբ է հոսում գետը՝ հյուսիս, հարավ, արևելք,
արևմուտք:
5. Արդյոք խո՞րն է գետի ափը, որի կողքին կանգնած է նավակը:
6. Արդյոք կա՞ կամուրջ գետի մոտակայքում:
7. Դեպի հյուսի՞ս, թե՞ դեպի հարավ են թռչում թռչունները:
8. Արդյոք հեռու է երկաթուղին նկարում պատկերված վայրից:
Պատասխաններ
Ուշադիր դիտելով նկարը՝ դու կտեսնես, որ դաշտում ցանք է կատարվում: Ինչպես գիտենք, հացահատիկի ցանքը կատարվում է կա՛մ աշնանը, կա՛մ էլ վաղ գարնանը: Աշնանացանի ժամանակ ծառերի վրա դեռ լինում են տերևներ: Իսկ նկարի վրա բոլոր ծառերն ու թփերն առանց տերևի են: Այստեղից էլ հետևություն՝ նկարում վաղ գարուն է պատկերված:
Գարնանը կռունկները հարավից հյուսիս են թռչում:
Լուսանկարի ձախ անկյունից մի փոքր բարձր, թփուտի տակ դու տեսնում ես երթևեկության առանձնանշան: Այն տեղադրվում է միայն այն ջրային տարածքներում, որոնցով շոգենավեր են անցնում:
Երթևեկության առանձնանշանը միշտ ամրացվում է փայտե լողակի վրա, որի սուր ծայրը միշտ ուղղված է լինում ջրի հոսանքին հակառակ:
Կռունկների թռիչքի ուղղությամբ որոշելով հյուսիսը, ինչպես նաև հաշվի առնելով փայտե լողակի գագաթի ուղղությունը՝ դժվար չէ կռահել, որ տվյալ տեղանքում գետը հոսում է հյուսիսից-հարավ:
Ծառի ստվերի ուղղությունը ցույց է տալիս, որ արևը հարավ-արևմուտքում է: Գարնանը արևն այդ դիրքում լինում է առավոտյան 8-10-ը ընկած հատվածում:
Նավակին է մոտենում երկաթգծի աշխատակցի համազգեստով տղամարդը: Հետևաբար նա կա՛մ աշխատանքի է գնում, կա՛մ էլ վերադառնում է աշխատանքից:
Փոքրիկ սպասատեղին ու աստիճանը, որը իջնում է դեպի գետը, ինչպես նաև ուղևորներին տեղափոխող նավակը հուշում են, որ այս գետով պարբերաբար հենց այս ճանապարհով են ափից-ափ տեղափոխվում, ուստի և մոտակայքում կամուրջ չկա:
Ափին դու տեսնում ես ձկնորսական կարթով տղային: Միայն մեծ խորության վրա ձուկ որսալու ժամանակ է լողակն այդչափ հեռու լինում կարթից: