Մեծ Բրիտանիայի բնակչուհի Ջեսիկա Օ’Բրայենը իր ֆեյսբուքյան էջում պատահաբար կամ դիտմամբ հրապարակել է իր մերկ կրծքի լուսանկարը: 

Կինը Buy and Sell խմբում տեղադրել է իր բազմոցի վաճառքի մասին հայտարարություն՝ ավելացնելով կահույքի մի քանի լուսանկար:

Սակայն 25-ամյա Օ’Բրայենը չի նկատել, թե ինչպես է լուսանկարների մեջ հայտնվել իր մերկ կրծքի սելֆին: Բայց հնարավոր է նաև, որ նա այդպիսով ցանկացել է ուշադրություն գրավել:

Այնուհանդերձ, հրապարակումից որոշ ժամանակ անց խմբի ադմինիստրացիան ջնջել է բաց լուսանկարով գրառումը:

Սոցցանցի օգտատերերը հասցրել են սքրինշոթով պահպանել հայտարարությունը մինչ դրա խմբագրումը: 

  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել