Արցախի սահմանապահ զորամասերից մեկի շարահրապարակում ենք: Տղաները րոպեներ հետո կբարձրանան մեքենան  ու կմեկնեն առաջնագիծ: Նրանց համար դիրքեր բարձրանալը արդեն սովորական է՝ անում են դա 14 օրը մեկ:

Տղաները լավ գիտեն՝ սահմանի անառիկությունը սկսվում է նրանցից յուրաքանչյուրի  անձնական պատասխանատվությունից, զգոնությունից ու մարտական հերթապահության իրականացման կանոնների անվերապահորեն ճշգրիտ կատարումից:

Սակայն այս անգամ տղաները դիրքեր են գնում ավելի մոտիվացված. նրա՛նք են պահպանելու Անկախության 25 ամյակի տոնակատարությունների խաղաղ ընթացքը: Թշնամին այդպիսի օրերին առավել նենգ ու հաշվենկատ է. տղաները դա լավ գիտեն ու նաև գիտեն իրենց անելիքը: 

Տղաները դիրքեր են բարձրանում համոզված, որ այսօր ամեն մի հայի օջախում  հաստատ առաջին կենաց բաժակն իրենց  համար են բարձրացնելու, որ եկեղեցիներում առաջին աղոթքի մոմերն իրենց  բարօրության համար են վառվելու, որ Ազգն այսօր ամբողջ օրը իրենց է փառաբանելու, որովհետև իրենք են մեր Անկախության պահապանները՝ երեկ, այսօր, վաղը և ընդմիշտ……

Նյութը՝  Արմինե Հայրապետյանի

լուսանկարները՝ BlogNews.am-ի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել